Այսօր ասյտեղ եմ ոչ միայն իմ հարգանքի տուրքը մատուցելու համար, այլեւ այստեղ եմ, որ երկրի համար մեկ դավաճանը չփորձի ներխուժել իմ սրբության սրբոց նահատկների պանթեոն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում ասաց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը։
«Այն, որ կարող են երթ կազմակերպել եւ գնալ բազում սադրանքների, դրանից իրազեկ ենք, այն, որ արգելելու ենք, ժմանակը ցույց կտա, թե ոնց ենք արգելելու: Պատահական չէ, որ այսքան իմ զինակից ընկերները հավաքված են այստեղ: Ինքը մեր բերդաքաղաքի բանալիները հանձնեց թշնամուն: Ինչո՞ւ է համառում ու չի գնում, ուրիշ ի՞նչ հանձնի, գնանք վիլայեթ դառնա՞նք թուրքերին:
Իմ մոլորված ժողովուրդը հայտնվել է մի իրավիճակում, որը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչքան ծանր է մեր վիճակը: Նա պետք է հեռանա եւ գա մեկը, որը պետք է պետություն ներկայացնի: Նւիկոլ Փաշինյանը տանում է նրան, որ մենք էլ հայրենիք չունենա՞նք»,-ասաց նա:
Աշոտ Մինասյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը այս ամենի համար մեկ մեղավորն է, ոչ թե պատասխանատուն. «Պատասխանատվություն հասկացող մարդը վաղուց հրաժարական տված պետք է լիներ: Ցավոք, այդ մարդը չի գիտկցում, թե ինչ արհավաիրքի առջեւ է կանգնացրել իր ժողովրդին: Նա կարողէ մեղքը բարդել բոլորի վրա, բացի իրենից»:
Նա անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտրարությանը, ըստ որի ընդդիմություն գործողությունները լիտար բունտ է՝ նշելով. «Ինչ է նշանակում էլիտար բունտ: Դա այն մարդկանց ընդվզումն է, որոնք հասկանում են, որ կորցնում են հայրենիք: Ինքը էլիտար բառի իմաստը հասկանո՞ւմ է»:
Հարցին, թե ինչպես է հնարավոր լինելո խուսափել բախումներից, եթե սգո երթը մեծաթիվ մարդկանցով գան «Եռաբլուրում» եւ արդեն ոստիկաններ են ժամանել, Աշոտ Մինասյանն արձագանքեց, որ ոստիկանները գիտակից մարդիկ են. «Սադրանքներից խուսափելու համար մեկ պայմանը իր այստեղ չգալն է, վերջ ու սադրանք չի լինի: Ես, իմ ընկերները թույլ չենք տալու, զոհվածի հարազատները թույլ չեն տալու, որ ոտք դնի այստեղ: Գալիս է կեղծավոր խոնարհվի՞՝ կանանցից մեկը համբուրելով: Հերիք չեղա՞վ էդ թատրոնին դիմանանք»,-ասաց նա: