Ավստրիայի մայրաքաղաքում ձերբակալվել է նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից ևս երկու կասկածյալ: Այս մասին հաղորդել է տեղական Kronen Zeitung պարբերականը:

 

Ըստ այդմ՝ կասկածյալներից մեկին՝ աֆղանական ծագումով ավստրիացուն, բռնել են ուրբաթ գիշերը, ավստրիական  Cobra  հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանման ջանքերով: Հաղորդվում է, որ նրա ԴՆԹ-ի հետքերը հայտնաբերվել են հրացանի և փամփուշտների վրա, որը օգտագործել է ոչնչացված ահաբեկիչը:

Բացի դրանից, կիրակի օրը դատախազությունը հաղորդել է ևս մեկ մարդու ձերբակալության մասին՝ հավելում է թերթը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ. զինված մարդը քայլել է փողոցներով և կրակել անցորդներին, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 22-ը՝ վիրավորվել: Հարձակվողը ոչնչացվել է: ՆԳՆ-ի տվյալներով՝ նա եղել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակից: