Ադրբեջանը մտադիր է հատկացնել 2,2 միլիարդ մանաթ՝ 1,3 միլիարդ դոլար, Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերակառուցման համար։ Այս որոշումնը ընդգրկված է Միլլի Մեջլիսում ներկայացված 2021 թվականի պետական բյուջեի օրինագծում:
«Քաղաքները և գյուղերը վերականգնելու, այդ տարածքներում ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման, էլեկտրականության, գազի, ջրի, կապի, ճանապարհների, կրթության, առողջապահության, մշակույթի, բնակարանային և կոմունալ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների և մշակութային ու պատմական հուշարձանների վերականգնման, բնակելի շենքերի կառուցման և այլնի համաւ 2021 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2,2 միլիարդ մանաթ», - ասված է փաստաթղթում: