Ուկրաինացի քաղաքագետ և վերլուծաբան, միջազգային հարաբերությունների մագիստրոս Անտոն Ռովենսկին ներկայացրել է, թե ովքեր են 2020թ. աշխարհի քաղաքական գործիչների շրջանում հաղթողներն ու անհաջողակները: Հոդվածը հրապարակվել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ում :
Տարվա անհաջողակ է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտությունը պաշտոնական Երևանին ներքաշեց լուրջ ներքաղաքական ճգնաժամի մեջ: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը ժամանակի հարց է, ոչ թե սկզբունքի: Չի բացառվում, որ հետագայում Փաշինյանը ստիպված կլինի դիմել քաղաքական արտագաղթի՝ իշխանությունը կորցնելուց հետո քրեական հետապնդումից խուսափելու համար»,- գրում է Ռովենսկին:
Նշենք, որ անհաջողակների ցանկում են հայտնվել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Կոսովոյի նախկին նախագահ Խաշիմ Տաչին և այլք:
Ըստ ուկրաինացի քաղաքագետի' տարվա հաղթող է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաղթողների ցանկում է հայտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: