ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շահենը որոշել է հողագործությամբ զբաղվել:
Շահեն Բաբայանը ծառայությունն անցկացրել է Հադրութի շրջանի Արա լեռի հրետանային գնդում։ Պատերազմի ընթացքում եղել է Ջաբրայիլում, Բանաձորում, Մեծ Թաղերում, Դրախտիկում, Կոլխոզաշենում։ Հրետանային մարտկոցում ուրալի վարորդ էր։ Վիրավորվել է հոկտեմբերի 28-ին՝ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղական համայնքի մերձակայքում։ Շահենի 2 ոտքն էլ անդամահատել են։ Նրան տեղափոխել են «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց, որտեղ 20-օրյա բուժում է ստացել, հունվարին վիրահատվելու է։