Վաղը ժամը 10:00-ից կառավարության շենքի բոլոր մուտքերը շրջափակվելու են: Այս մասին հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

 

Մանուկյանը հիշեցրեց, որ վաղը 11:00-ին մեկնարկելու է կառավարության հերթական նիստը, պետք է թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել կառավարության շենք ու անցկացնել գործադիրի նիստը. «Նրանք, ում համար թանկ է հայոց աշխարհը, առավոտվանից շրջափակում ենք ՀՀ կառավարության կենտրոնական շենքը»:

 

Ինչ վերաբերում է այսօրվա գործողություններին, Մանուկյանն ասաց, որ նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է, գիշերը կրկին անց են կացնելու այստեղ: