Տելեգրամի Mediaport ալիքը գրում է.

«Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել սահմռկեցուցիչ փաստեր՝ Շուշիում ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ մեծ քանակի ոստիկաններ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրամանով կենտրոնացրել էին Շուշիի մշակույթի տանը, որից հետո թշնամին հստակ տեղորոշել և ռմբակոծել էր շենքը։

Միջադեպի օրը ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է կատարվածն ու ցույց է տվել այս և մյուս փաստերը, որից հետո Փաշինյանը հրահանգել է գաղտնի պահել զոհված ոստիկանների անունները և վերացնել բոլոր տեսանյութերը, որպեսզի կանխվի դրանց հանրայնացնումը։

Հ.Գ. Դավաճանին ժողովրդից պաշտպանող հարգելի ոստիկաններ, տեսեք, թե ինչպես են վարվել ձեր ծառայակից ընկերների հետ։
Առայժմ հրապարակում ենք միայն այս տեսանյութը, մյուսները՝ հաջորդիվ»:

Տեսանյութը դիտեք այստեղ