armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոմա»-ի պաշտոնական կայքում անցկացրած քվեարկության արդյունքում հենց Մխիթարյանն է ամաժենաշատ ձայները ստացել:
Ավելի վաղ' դեկտեմբերի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր' Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ: