Հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 10:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Ներսես Մկրտչյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «ԳԱԻ-ի պոստի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՃՈ անշարժ հենակետի բետոնե հատվածներին և հայտնվել «ԳԱԻ-ի պոստի» դիմաց:
Վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից 27-ամյա Աստղիկ Հովսեփյանը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի անվամբ ID քարտ, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և ոստիկանի ծառայողական վկայական: