Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ հունվարի 2-ին, այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության Ֆեյսբուքյան էջից:
Նախարարը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին եւ պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:
Մեսրոպ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում եւ խաղաղ ծառայություն: