Փողոցով անցնելու ժամանակ զոհված զինվորի մայրը մոտեցել է Արմեն Գրիգորյանի մորն ու եռացած ջուր լցրել նրա վրա. այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:
«Արմեն Գրիգիրյանի մայրն ապրում է Արցախի Մարտունի քաղաքում: Փողոցով անցնելու ժամանակ զոհված զինվորի մայրը մոտեցել է Արմեն Գրիգորյանի մորն ու եռացած ջուր լցրել նրա վրա:
Փողոցում հավաքված անցորդները ողջունել են զոհվածի ծնողի արարքն ու հայտարարել, որ պատրաստվում են ինքնադատաստան տեսնել Արցախն արհավիրքի մեջ մտցրած Արմեն Գրիգորյանի հետ: Վերջինս պատրաստվում է մորը տեղափոխել Երևան»,-գրում է մեդիաալիքը: