Մոսկվայի մարզում բեռնատարի հետ զինվորական ավտոբուսների բախման հետեւանքով, ճշտված տեղեկություններով, զոհվել է 4 մարդ, եւս 6-ը տուժել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով մարզի  արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:

Ըստ տեղեկությունների, որոնք առայժմ հստակեցվում են, ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Կրասնոգորսկում Նովոռիժսկյան խճուղու վրա (Մ-9 «Բալթիա» դաշնային մայրուղի) դեպի Գլուխովո գյուղ շրջադարձին. զինվորական ավտոբուսների շարասյան մեջ է մխրճվել բեռնատարը: Ավելի վաղ հաղորդվում էր միայն 8 տուժածի մասին:

«Նախնական տուժել է 10 մարդ, նրանցից 4-ը մահացել են»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ճանապարհային պատահարի հանգամանքները պարզվում են: