Կորոնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման սպառնալիքի պատճառով Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարաձգել է մինչեւ 2021 թվականի փետրվարի 1-ը ներառյալ: Հունվարի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը դադարցեվել է դեկտեմբերի 22-ին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող մանրէհիմքի տարածումը, որն սկզբնապես հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, արձանագրել են ավելի քան 40 երկրներում: Ռուսաստանում նոր մանրէահիմքը հայտնաբերել են 2020 թվականի վերջին: «Ռոսպորտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ կորոնավիրուսի որոշման ռուսական թեստ-համակարգերը հայտնաբերում են նաեւ նոր մանրէահիմքը:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը 2020 թվականի դեկտեմբերի 14-ին հայտնել է, որ երկրի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մանրէահիմք, որը կարող է կապված լինել դրա հարուցած հիվանդության արագ տարածման հետ Անգլիայի հարավ - արեւելյան մասում: Դեկտեմբերի 19-ին կայացած արտակարգ մամուլի ասուլիսում Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, նախնական տվյալներով, կորոնավիրուսի նոր մանրէահիմքը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել՝ հավելելով, որ բրիտանացի փորձագետներն առայժմ չեն գտել այն բանի հավաստումը, թե մուտացիայի ենթարկված վիրուսի մահացությունը կարող է ավելի բարձր լինել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: