Դատախազությունը չի բողոքարկել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին չկալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Առուշանյանի նկատմամբ քննիչը խափանման միջոց է ընտրել 2 միլիոն դրամ գրավը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը քննել և մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։
Առուշանյանը ձերբակալվել է Սյունիքում՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու կասկածանքով, ապա տեղափոխվել Քննչական կոմիտե, որտեղ նրան մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: