Ռուսաստանից և Թուրքիայից ժամանած 60 զինծառայողներ ծառայելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ դիտորդական կենտրոնում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Որոշվել է հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը։  Այն Ադրբեջանի Աղդամի շրջանն է: Շինարարությունը սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60 թուրք և ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ մեկնել», - հայտնել է Չավուշօղլուն Sabah թերթին: Նա ավելացրել է, որ դա կլինի փոքր դիտարան՝ չնայած անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել: «Եթե հետագայում անհրաժեշտություն առաջանա, մենք համաձայնության կգանք Ադրբեջանի հետ և միշտ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք», - հավելել է թուրք նախարարը: