Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
ՀՀ նախագահի աշխատակազմը արդեն ստացել է Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումը, որը կհրապարակվի օրվա ընթացքում:
Ըստ շրջանառվող լուրերի' Արսեն Թորոսյանը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի փոխարեն:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը մի քանի օր է՝ շրջանառվում են, սակայն թե՛ նախարարի, թե՛ վարչապետի մամուլի խոսնակները ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում փորձում էին հերքել դրանք։