Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում, հայտնել է, թե երբ կարող է կորոնավիրուսի համաճարակը նվազել: Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե ինչպես այս տարի կզարգանա COVID-19֊ով պայմանավորված իրավիճակը, բայց համաճարակը չի ավարտվի, և վիրուսը չի վերանա: «Պատվաստանյութերի մասին վերջին լուրերը հույս են ներշնչել, և մասնագետները սկսում են լույս տեսնել թունելի վերջում։ Այդ լույսը ավելի է պայծառանում»,֊ասել է Վույնովիչը: Նա հիշել է, որ գնալով ավելանում են երկրները, որոնք գնում են դեպի զանգվածային պատվաստումներ, կամ նույնիսկ սկսել են դա անել, օրինակ, Ռուսաստանը: «Պատվաստանյութերը կարող են վերջ դնել համաճարակին, բայց դրանք չեն լուծի բոլոր խնդիրները: Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել միջոցներ ձեռնարկել վարակի տարածման դեմ պայքարելու և մահացությունը նվազեցնելու համար՝ դիմակներ կրել, հիգիենան պահպանել և չմոռանալ հակահամաճարակային կանոնների մասին»,֊հավելել է Վույնովիչը: