Իշխանությունները գիտեն, որ պատերազմի սպառնալիք չկա, քանի որ նվազագույն պահանջի դեպքում պատրաստ ենք զիջելու ամեն ինչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Իշխանությունների՝ մասնավորապես Անդրանիկ Քոչարյանի հետ լիարժեք համաձայն եմ. ադրբեջանաթուրքական զորավարժություններից վախենալ պետք չէ, նրանք այլևս երբեք Հայաստանի վրա չեն հարձակվի։ Իրոք, որն է իմաստն ու տրամաբանությունը հարձակվել Հայաստանի վրա, երբ առանց պատերազմի ինչ ուզում, այն էլ ստանում են։ Իշխանությունները գիտեն, որ պատերազմի սպառնալիք չկա, քանի որ նվազագույն պահանջի դեպքում պատրաստ ենք զիջելու ամեն ինչ, էնպես որ Ձեզ խաղաղ և մաքուր ձնառատ օր»,- գրել է Հովհաննիսյանը։