ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում այն լուրերը, թե խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության գործակալ է: Այս մասին Հակոբյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթերին:
«Որևէ հավաստի աղբյուր չկա, որովհետև շատ երկար ժամանակ նա խոսում էր Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի, որտեղ ընդամենը խոսք է գնում Հայաստանի Ազգային անվտանգության հետ համագործակցության վերաբերյալ ինչ-որ թղթի մասին: Լուրջ չեմ համարում»,- ասաց Հակոբյանը:
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի և Թուրքիայի անվտանգության ծառայությունների գործակալ է: