Մադրիդի կենտրոնում՝ Տոլեդո փողոցում, ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է diario.es հրատարակությունը: Առնվազն վեց մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է, հայտնում է laSexta հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին: Փլուզվել է շենքերից մեկի չորս հարկ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն գտնվում է ծերանոցի հարևանությամբ: Բնակիչները չեն տուժել, տարհանումը շարունակվում է: Արտակարգ իրավիճակի պատճառների մասին դեռ ստույգ տեղեկություններ չկան: Նախնական վարկածը գազի արտահոսքն է, գրում է Mundo-ն: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրշեջները, բուժաշխատողները և ոստիկանությունը: