Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա, որը կարող է հատուկ վտանգ ներկայացնել։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ նոր վտանգավոր շտամի գոյության մասին հայտնի է դարձել Իսրայելի ռազմական հետախուզության վարչության (AMAN) հաշվետվությունից: Փաստաթղթում նշվում էր, որ նոր մուտացիան բնակչության շրջանում տարածման ավելի բարձր արագություն ունի։
Այս առումով, բոլոր նրանք, ովքեր գալիս են Իսրայել այլ երկրներից, պետք է կրկնակի կարանտին մտցվեն: Բացի այդ, մոտ ժամանակներս վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում Է երկրի առողջապահության նախարարության եւ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի հետ քննարկել Թել Ավիվում Բեն Գուրիոն օդանավակայանի փակման հնարավորությունը երկու շաբաթով: