ԱՄՆ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Դոնալդ Թրամփը չի խոսել ապագայի իր ծրագրերի մասին, գրում է Washington Examiner-ը:
«Մենք ինչ-որ բան կանենք, բայց ոչ հենց հիմա», - West Palm Beach-ի իր գոլֆի ակումբի սեղանի շուրջ նստելով՝ ասել է Թրամփը հրատարակության լրագրողին։ Դրանից հետո Թրամփի օգնականը «հապճեպ, բայց քաղաքավարի» ավարտել է լրագրողի հետ զրույցը:
Ինչպես հայտնի է, չորեքշաբթի օրը Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, մեկնեցին Ֆլորիդա՝ իրենց կեցավայր: