ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր իրականացվում:

«Մեզ հայտնի դարձավ, որ մրցույթի 3 փուլն էլ հաղթահարել է Նարեկ Վանեսյանը: Վանեսյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: Հավելենք, որ վերջինս առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է»,- գրում է կայքը: