Ադրբեջանից վերադարձող 5 գերիների անունները կհրապարակվեն: Նրանք Շիրակի մարզի 62-ի ցուցակից են: Սա առաջին խումբն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը:
Ավագյանն ասել է, որ տղաներին կտեղափոխեն բժշկական հետազոտության, որից հետո վերջիններս կմիանան իրենց հարազատներին:
«Ես տեսա, շատ նորմալ է իրենց առողջական վիճակը։ Նրանց հիմա բժշկական հետազոտություն են անցնում, որից հետո ընտանիքների անդամների հետ կհանդիպեն»,- ասել է նա։
2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը' Շիրակի մարզից։ Իսկ այսօր Ռուսական կողմի միջնորդությամբ, նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է վերադարձել 5 գերիներով ինքնաթիռ։