Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 7-րդ շենքի բնակիչ Գառնիկ Սայադյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել 4-րդ հարկի պատուհանից:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան տեղափոխել են Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից քիչ առաջ տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ միջին ծանրության ախտորոշմամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 5 հարկանի է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: