«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է Իտալիայում հակակորոնավիրուսային միջոցառումները խախտելու մեջ, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ միասին հատել է Պիեմոնտի և Վալե դ'Աոստայի շրջանների սահմանը՝ լեռնադահուկային հանգստավայր մեկնելու համար: Զույգը նշել է Ջորջինայի ծննդյան օրը, որը դարձավ 27 տարեկան:
Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն ու նրա հարսնացուն հանգրվանել են հյուրանոցում, որը պաշտոնապես փակ է: Նախկինում սոցիալական ցանցերում տեղադրված էր Ռոնալդուի ու Ռոդրիգեսի արձակուրդի մասին մի տեսանյութ, որը ավելի ուշ հեռացվեց: Իտալական օրենսդրությունը ներկայումս արգելում է տեղաշարժը որոշակի վտանգավոր գոտիների շրջաններից: Նշված տարածքների ցանկն ընդգրկում է նաև Պիեմոնտը: «Յուվենտուսը» չորեքշաբթի օրը Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց «ՍՊԱԼ» -ին: Ռոնալդուն խաղին բացակայում էր թուրինյան թիմի հայտացուցակից: