ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկինը, Բելլա Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շնորհակալ եմ՝ բազմաթիվ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Այս պահին Արցախում եմ ՝Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով։ Դժվար է այսօր, առանց հուզմունքն ու ցավը թաքցնելու, խոսել․․․ Բայց մեր քաղաքն ապրում է ու պետք է ապրի»։
Հիշեցնենք, որ Բելլա Քոչարյանն այսօր նշում է իր 67-ամյակը։