Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ քիչ առաջ միջադեպ է եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շենքի բակում:
Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին:
Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռնք ու իջել բակը մաքրելու: Հարևանները տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին: Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին:
Ականատեսների վկայությամբ՝ Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը, տուն է տարել, այդպիսով հանդարտեցնելով լարված վիճակը, տեղեկացնում է աղբյուրը: