1988 թվական, դեկտեմբերի 7։ Այս տարեթիվ-ամսաթիվը հավերժ սևով գրվեց հայոց պատմության էջերում։ Երկրաշարժից զոհվեցին մեր հազարավոր հայրենակիցներ, ավերվեցին քաղաքներ ու գյուղեր, անտուն մնացին հարյուր հազարավորներ։
«Երկրաշարժը, որ եղավ, ինքը երեք ամսական էր։ Փլատակներից հանեցինք»,- ասում է Վարուժան Աջամյանը։ Խոսքը որդու՝ ապագա ոստիկան, կարատեի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Աջամյանի մասին է։ Երկրաշարժից հրաշքով փրկված Գոռը տարիներ անց գերազանցությամբ ավարտեց դպրոցն ու ընդունվեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ 2014 թվականին ծառայության անցավ ոստիկանությունում։
Գոռ Աջամյանը ոստիկանության Սպիտակի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկան էր, միաժամանակ, ֆիզկուլտուրա էր դասավանդում Քարաձոր գյուղի դպրոցում։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Օրինակելի ծառայող լինելուց բացի, պրոֆեսիոնալ մարզիկ էր։ Արտերկրում շատ անգամներ էր հայկական դրոշը բարձրացվել նրա հաղթանակների պատվին։ Ամենուր առաջինն էր։ Նաև՝ ոստիկանության ֆուտբոլի հավաքականում։ Շատ խաղերում միակ գոլի հեղինակն էր դառնում։
Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվեց։ Ծառայակիցների հետ անցավ մարտական պատրաստություն և մեկնեց Արցախ։
Ոստիկանության ավագ Գոռ Աջամյանը անմահացավ Շուշիում։
Պատերազմ գնաց հանուն հայրենիքի, հանուն իր ընտանիքի, երեխաների և հանուն բոլո՛ր ընտանիքների ու երեխաների։ Գնաց ու համալրեց անմահների գունդը։
1988 թվականի երկրաշարժից հրաշքով փրկված Գոռ Աջամյանն անմահացավ Շուշիում (տեսանյութ)
20:43 - 1.Փետրվար.2021
Առաջարկում ենք նաև
25/10/20 21:33
Հրաշքով փրկված զինվորը (տեսանյութ)
13/01/15 13:41
Հրաշքով փրկված 6 ամսական գյումրեցի երեխան տեղափոխվեց Երևանի Սբ․Աստվածածին հիվանդանոց (տեսանյութ)
07/07/23 09:10
Թուրքիայում տղամարդը քար է նետել և ավերել շենքը, որը նախկինում վնասվել էր երկրաշարժից (տեսանյութ)
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
14/02/23 11:36
2022 թվականի ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիր. ՊԵԿ (տեսանյութ)
07/02/23 16:20
Թուրքիայում երկրաշարժից 28 ժամ անց փլատակների տակից դուրս են բերել կնոջն ու երեք երեխաներին (տեսանյութ)
22/10/22 15:00
«Մենք հրաշքով ենք փրկվել, ամեն րոպե մեզ կարող էր կրակոց դիպչել»․ Սոթքի բնակիչ (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան