07:18
Ներքին Խնձորեսկի գյուղապետը հաստատել է Mediaport-ի տեղեկությունը. համայնքում տեղի է ունենում «պետական սահմանի ճշտում»՝ GPS-ի միջոցով

Ներքին Խնձորեսկի գյուղապետը հաստատել է Mediaport-ի տեղեկությունը. համայնքում տեղի է ունենում «պետական սահմանի ճշտում»՝ GPS-ի միջոցով:

Mediaport-ի լուրի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի «Փաստերի ստուգման հարթակ»-ից կապ են հաստատել Ներքին Խնձորեսկի գյուղապետի հետ՝ պահանջելով հերքել տեղեկությունը:

Գյուղապետ Երվանդ Մալունցը նշել է, որ չի կարող հերքել, քանի որ հրապակման մեջ նշվածն իրականություն է, ապա պահանջել են, որ ֆեյսբուքում հանդես գա գրառմամբ՝ հայտնելով, թե պետական սահմանի ճշտման աշխատանքներն ընթանում են խաղաղ:

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները նույն ջանասիրությամբ հերքում էին նաև Շուռնուխի տներն ու Սյունիքի բարձունքները թշնամուն անցնելու մասին տեղեկությունները, մինչև սյունեցիները այրելով տները՝ հեռացան իրենց հողից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս