Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր պաշտպանյալի՝ Վահան Բադասյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով

Զինապարտ չլինելով հանդերձ, հայրենիքի պաշտպանության անմնացորդ մղումով, պատերազմի առաջին իսկ օրից կամովին մասնակցել եմ պատերազմին և իմ նշանակլի դերակատարումն եմ ունեցել: Ավելի քան համոզված եմ, որ իմ արարքը հերոսություն է:

Նշվածի վկայությունն է նաև կյանքս վտանգի տակ դնելը և ծանր վիրավորում ստանալը:

Համոզված եմ, որ այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրոխուսում և պետական պարգևի է ներկայացնում: Իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում:

Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»: