Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքն է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը` կից ներկայացնելով լուսանկար:
«Կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1 մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7 մ, յուրաքանչյուրինը՝ 11.85 մ:
Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Ներկայում գործող կամուրջը վերանորոգվելու է‚ այն կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:
Նոր կամրջի կառուցման ծրագիրն այժմ նախաշինարարական փուլում է։
Շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին»,- հայտնում են ՊՈԱԿ-ից: