Երևանում այսօր գրեթե ամբողջ օրը խցանումներ են եղել: Երթևեկությունը կաթվածահար է եղել մի քանի ժամ:
Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի առաջին սպայական գումարտակի հերթապահ մասի ավագ տեսուչ մայոր Հարությունյանը ՀԺ-ին հայտնել է, որ այսօր Երևանի Հերացի փողոցում մեծ վթար է տեղի ունեցել 5 մեքենաների մասնակցությամբ, վրաերթ է եղել նաև Նալբանդյան փողոցում, «Ռոսիա» կինոթատրոնի մոտ:
ՃՈ մայորի փոխանցմամբ` Երևանում այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 70 վթար, որի հետևանքով քաղաքը պարալիզացվել է:
«Եղած ուժերի սահմաններում աշխատում ենք խնդիրը կարգավորել, հիմա արդեն կարծես կարգավորվել է: Այդ 5 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով տուժող կա, իսկ այդ ճանապարհահատվածն արդեն բացվել է»,- ասել է Հարությունյանը: