COVID-19 տարած մարդիկ կարող են հոգեկան առողջության հետ կապված մի շարք խնդիրների բախվել, այդ թվում' պանիկայի եւ դյուրագրգռության: Նման կարծիք է հայտնել Բեխտերյովի անվան Հոգեբուժության եւ նյարդաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի (Ռուսաստան) հոգեկան խանգարումների եւ հոգեթերապիայի բաժանմունքի գլխավոր հետազոտող Աննա Վասիլեւան:
NEWS.ru-ի փոխանցմամբ' կորոնավիրուսի հետեւանքներից կարող է լինել հետավիրուսային ասթենիան, որն արտահայտվում է նաեւ հուզական անկայունությամբ, մոռացկոտությամբ եւ կենտրոնանալու հետ կապված դժվարություններով, ինչպես նաեւ' սեփական առողջության նկատմամբ անհանգստությամբ:
Բացի այդ, եթե համավարակի սկզբում գերակշռում էին անհանգստության հետ կապված խանգարումները, ապա այժմ ավելի շատ են դեպրեսիվ վիճակները' կորուստների, հյուծվածության եւ ադապտացիոն ռեսուրսի սպառման պատճառով:
Մասնագետի խոսքով' նման խանգարումների կանխարգելման գործում կարող է օգնել տեղեկացվածությունը վարակի հուզական նյարդահոգեբուժական հետեւանքների բնորոշ նշանների, ինչպես նաեւ մասնագիտական բժշկական օգնության հնարավորությունների մասին:
NEWS.am Medicine