Հարավային Կորեայում շնիկը (Cocker Spaniel) կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Նրա տիրոջ մոտ արդեն հաստատվել է COVID-19-ը, իսկ շնիկին այսօր են թեստավորել, քանի որ նրա մոտ ախտանշաններ են նկատվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Շնիկն իր տիրոջ հետ կենթարկվի 14-օրյա մեկուսացման։

 

Մայրաքաղաք Սեուլի իշխանությունները տեղեկացրել են, որ անասնաբույժը նմուշ է վերցրել շան քթից եւ ուղիղ աղիքից եւ հանձնել կենդանիների սանիտարական վերամշակման քաղաքային լաբորատորիա։ Պատասխանը պատրաստ կլինի այսօր ավելի ուշ։