HBO սթրիմինգային ծառայությունը նկարահանել է «Թինա» վավերագրական ֆիլը Թինա Թերների մասին, հայտնում է Pitchfork-ը։ HBO Max հարթակում պրեմիերան ծրագրված է մարտի 27-ին։
Նախագծի ռեժիսորները Դեն Լինդսին են եւ Թ․ Ջ․ Մարտինը։ Ժապավենը պատմում է երգչուհու, որի իսկական անունը Աննա Մեյ Բուլոկ է, ստեղծագործական ճանապարհի մեկնարկի, ինչպես նաեւ նախորդ դարի 80-ականներին նրա կարիերայի վերածնունդի մասին։
Ժապավենում նշանակալի ուշադրություն է հատկացվում նրա հարաբերություններին նախկին ամուսնու ու բիզնես գործնկերոջ՝ Այք Թեների հետ, որը նրա հետ դաժան է վարվել։ Ժապավենում նաեւ հատվածներ են ներառված երգչուհու հետ հարցազրույցից եւ արխիվայրին կադրեր։ Նկարահանումներին մասնակցել են դերասանուհի Անջելա Բասեթը, երգչուհու պրոդյուսերն ու ամուսինը՝ Էրվին Բախը եւ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին։
Թինա Թերները ծնվել է 1939թ․-ին, «ռոք-ն-ռոլի» թագուհին 8 «Գրեմմիի» է արժանացել, իսկ «Rolling Stone» ամսագիրը նրան անվանել է «մեր ժամանակների հզորագույն երգչուհիներից մեկը»։ Նախօրիեն նա ընդգրկվել է ռոք-ն-ռոլի փասռի դահլիճ ներառվելու հնարավոր թեկնածուների շարքում։ Քվեարկել հնարավոր է դահլիճի կայքում։