TikTok հարթակի shesough անունով օգտատերը հրապարակել է տեսանյութ, որում պատմել է ամուսնու դավաճանության բացահայտման մասին:

Օգտատերը պատմել է, որ իր ամուսինն իրեն ասել է, թե ընկերների հետ գնացել է խաղատուն և որպես ապացույց` լուսանկար է ուղարկել հյուրանոցի իր սենյակի լոգասենյակից:

Սակայն, լուսանկարում առկա մի դետալը հուշել է կնոջը, որ նա այնտեղ միայնակ չէ:

Ինչպես հայտնում է Mirror-ը` կինը նկատել է, որ լուսանկարում կա նաև մազերի արդուկ, որը դժվար թե պետք գար ամուսնուն:

«Ամուսինս ինձ լուսանկար ուղարկեց` փորձելով գեղեցիկ տեսք ունենալ խաղատան իր սենյակում: Բայց նկարում որոշ տարօրինակություններ նկատեցի. Այժմ նա ամուրի է»,- ասում է կինը:

Նշենք, որ տեսանյութը հարթակում հավաքել է ավելի քան 4 միլիոն դիտում: