Մեր հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որևիցե բռնության կոչ չի եղել, «Ռադիոտուն» մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այս դեպքում ևս քրեական գործեր կհարուցվեն և իշխանությունը կգործի իր լիազորությունների շրջանակում: «Ռադիոտուն» ներխուժելուց, եթե չեք մոռանում, ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, բայց չի կիրառել, քանի որ մարդիկ տեսել են, որ ներկաները տրամադրված չեն որևէ բռնության: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Վերջինս ասաց, որ լրագրողները այլևս չհամեմատեն իրենց կողմից «Ռադիոտուն» մտնելը և այսօրվա ընդդիմադիրների՝ կառավարության շենք մտնելու, «Ազատություն» ռադիոկայանը ավիրելու հետ. «Այլևս մի բերեք այդ օրինակը, որովհետև այն շատ թույլ փաստարկված օրինակ է, այսօրվա հետ համեմատություն անելու համար»,- նշեց Ալեն Սիմոնյանը: