Ճապոնիայի հաղորդակցությունների նախարարությունը պատժել է 11 բարձրաստիճան պաշտոնյայի երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգայի որդու եւ Tohokushinsha Film արբանյակային հեռուստաընկերությունից նրա գործընկեր ղեկավարների հետ թանկարժեք ընթրիքների համար, հաղորդում է Associated Press-ը:
Այդ պատմության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Shukan Bunshun ամսագիրը վերջերս հայտնել է, որ Սեյգո Սուգան եւ վերոնշյալ ընկերոթյան այլ ղեկավարներ զվարճացել են ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունում, որը կարգավորում է հաղորդակցական բիզնեսը:
Նախարարությունը հայտարարել է տուգանային պատժամիջոցների մասին, այդ թվում՝ նախարարության 11 աշխատակիցների աշխատավարձերի նվազեցման մասին, որոնք մասնակցել են թանկարժեք ընթրիքներին եւ նվերներ ստացել՝ խախտելով էթիկական օրենսգիրքը:
Ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարար Ռյոտա Տակեդան հայտարարել է, որ այդ գործը, ցավոք, հանգեցրել է կառավարության նկատմամբ հանրության վստահության կորստին: Տակեդան նշել է, որ ինքը որոշում է կայացրել 3 ամսով աշխատավարձերի կրճատման մասին եւ հանձնարարել քննչական հանձնաժողով ձեւավորել գործի հետագա ուսումնասիրության համար:
Նախարարության ներքին հետաքննությունը պարզել է, որ 2016-ից 2019 թվականներին նախարարության աշխատակիցները մոտ 40 անգամ ընթրել են եւ նվերներ ստացել ընդհանուր առմամբ մոտ 600 000 իենի (5700 դոլար) չափով:
Այս շաբաթ երկրի վարչապետը որդու պահվածքի համար ներողություն է խնդրել: Ընդ որում, Սուգոն հերքել է որդու մասնակցությունը գործարար գործունեությանը: