Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 26-ին Երևանի ԱՀ մշտական ներկայացուցչությունո­ւմ հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ: Այս մասին հյատնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը։

«Քննարկվել են շրջանի տեղահանված բնակչության սոցիալական առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար Կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը»,- ասված է հայտարարության մեջ: