Արդեն 7-րդ տարին անընդմեջ Անգլիայի Հանրային Առողջության գործակալությունը (Public Health England) հրապարակում է իր սիգարետի այլընտրանքների մասին զեկույցը, որը նպատակ ունի տրամադրել գիտության և հետազոտությունների վրա հիմնված տեղեկատվություն մասնագետների և օրենսդիր համակարգի համար։
Ըստ զեկույցի ծխելը հանդիսանում է Մեծ Բրիտանիայում և ողջ աշխարհում հիվանդացության ամենամեծ ազդակներից մեկը։ Միևնույն ժամանակ նիկոտինի մատակարարման այլընտրանքային սարքավորումները, ինչպիսիք են օրինակ էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը, կարող են շրջադարձային դեր ունենալ սիգարետ ծխելով պայմանավորված առողջապահական հսկա բեռը նվազեցնելու գործում։
«Հազարավոր մարդիկ կարող էին թողնել սիգարետ ծխելը անցնելով էլեկտրոնային սիգարետի, եթե չլիներ այլընտրանքների նկատմամբ անհիմն վախը: Արդեն բավականին երկար ժամանակ է ինչ ապացուցվել է, որ չնայած այլընտրանքները անվտանգ չեն, բայց շատ ավելի քիչ վնասակար են քան սիգարետ ծխելը։» - Պրոֆ. Ջոն Նյուտոն, PHE- ի առողջության բարելավման տնօրեն։
Զեկույցում խոսում ենք նիկոտինի օգտագործման ամենատարբեր ասպեկտների մասին, ինչպես նաև տրամադրում Լոնդոնի Թագավորական Քոլեջի հետ համատեղ կատարած հետազոտությունների ստատիստիկ տվյալներ։ Ըստ այդ տվյալների այլընտրանքների անցումը սիգարետ ծխելը թողնելու ամենատարածված ու ամենաարդյունավետ մեթոդն է, միայն 2017թ-ին 50.000-ից ավելի սիգարետ ծխողներ թողել են այդ վնասակար սովորությունը և անցում կատարել այլընտրանքների։
«Նիկոտինի մատակարարման առանց այրման աշխատող այլընտրանքները համեմատաբար նոր երևույթ են և դրանք զերծ չեն ռիսկերից, այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս չծխողներին երբեք չօգտագործել դրանք։ Այուամենայնիվ, մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլընտրանքները պակաս վնասակար են, քան սիգարետ ծխելը և կարող է օգնել մարդկանց դադարեցնել այդ վնասակար սովորությունը:» ասվում է զեկույցում։