Այս լուսանկարը, որն արվել է երեկ` ԱԺ-ից, ուշագրավ է այնքանով, որ, բացի երևացող դիպուկահարից, աչքի է զարնում նաև սենյակում պատից կախված Սթիվ Ջոբսի լուսանկարը:
Համացանցում փորձեցին հասկանալ, թե ինչու է Սթիվ Ջոբսի լուսանկարը Խորհրդարանում և ում աշխատասենյակում է տեղադրված:
ԱԺ լրատվության բաժնից ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին, որ նկարը ֆոտոշոփի արդյունք չէ և տեղադրված է աշխատակազմի ղեկավարի օգնականների սենյակում:
«Նկարը անձնական է, ֆոտոշոփ արված չէ, բայց անձնական գույք է, այսինքն` ԱԺ-ին չի պատկանում»,- ասացին ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: