Մոսկվայի Ռամենկի շրջանում մի քանի էքստրեմալներ ներխուժել են «Небо» կոչվող բնակելի համալիրի տարածք, կոտրել են 52-րդ հարկում գտնվող դուռն ու պարաշյուտով ցատկել երկնաքերի տանիքից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Տելեգրամի «Новости Москвы» ալիքում:
Կայքի հաղորդմամբ` ոստիկանները կարճ ժամանակ անց ձերբակալել են նրանց: