Հանրային Հեռուստաընկերության «1000+1» հարց հաղորդման ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուզվել է՝ հիշելով, թե ինչպես է իր երեխային ապտակել։
«Ես մի մեղքի զգացում ունեմ էս տարիքում․․․Ձեզ անկեղծ պիտի խոստովանեմ' ցավը մինչև հիմա իմ մեջ մնացել է և հասկացա, որ դա թուլություն է։
Մի անգամ ես զայրացած էի մեր ընտանիքից մեկի վրա և զայրույթս հանեցի փոքրից՝ իմ երկու տարեկան երեխայից»,- խոստովանել է Զոհրաբյանը:
Պատգամավորը նշել է, որ դրանից հետո երբեք ձեռք չի բարձրացրել երեխաների վրա և ոչինչ երբեք չի արգելել։
Խոսելով իր երեխայի մասին' Զոհրաբյանը հպարտությամբ ասաց. «Ես ունեմ շատ դաստիարակված երեխա, որովհետև ես տվել եմ նրան հնարավորություն' ցանկանալու, երազելու և անելու այն, ինչ ինքն ուզում է: Ես երբեք չեմ խառնվել իր մասնագիտության ընտրությանը ... աշխատանքի ընտրությանը համաձայն չեմ եղել, բայց չեմ խառնվել, բայց ես հիմա հասկանում եմ' ինքն ինչ արել է' ճիշտ է արել»: