«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ.

«Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:

Ցանկանում եմ անսահման սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն, ժպիտներ, եթե արցունքներ, ապա միայն ուրախության:

Սիրելի՛ մայրեր, դուք եք այն հիմնասյունը, որ վառ է պահում հայ կնոջ կեցվածքը, ընտանիքի արժեհամակարգը, մեր ազգի ավանդույթները, ամուր կամքն ու ոգին։ Ձեր նվիրումի, հայրենասիրության ու առաքինության շնորհիվ` դաստիարակում եք հայրենասեր սերունդ, որ պատրաստ է դիմակայելու յուրաքանչյուր դժվարության։

Սիրելի՛ կանայք, ուժե՛ղ եղեք, երջանի՛կ եղեք ձեր առողջ ու ամուր ընտանիքներում։ Ձեր գոյությամբ գեղեցկացրեք և ժպիտներով լցրեք աշխարհը…»: