Քիմիայի պրոֆեսոր և Կոմպուլտենս Համալսարանի Լազերների ու մոլեկուլար ճառագայթների բազմադիսցիպլինար ինստիտուտի ղեկավար Անջել Գոնսալես Ուրենան վստահեցնում է, որ Մադրիդի զանկացած փողոցով քայլելը մարդկանց ենթարկում է թունավոր նյութերի շատ ավելի մեծ ազդեցության քան սիգարետի անծուխ այլընտրանքների օգտագործումը։
«Մենք Մադրիդում, անցկացրել ենք մի շարք փորձեր՝ վերլուծելով սովորական փողոցում գտնվող օդի որակը, հաշվի առնելով երթևեկության արգասիքները, և համեմատելով այն սիգարետի անծուխ այլընտրանքների աերոզոլի հետ։ Այսպիսով ես հստակ կարող եմ ասել, որ Մադրիդի փոխոցներով քայլելը մարդկանց ենթարկում է շատ ավելի մեծ քանակով քիմիական թունավոր նյութերի քան սիգարետի այլընտրանք օգտագործելը»։
Իսպանացի գիտնականները փաստում են որ ըստ հետազոտությունների արդյունքների էլեկտրոնային սիգարետների և ծխախոտի տաքացման համկարգերի արտազատած աերոզոլը պարունակում է միջինում 95%-ով ավելի քիչ քիմիական նյութեր, քան սիգարետի ծուխը։ Այս եզրակացությունները բացատրվում են այրման բացակայությամբ և տաքացման շատ ցածր ջերմաստիճանով։ «Ծխելու վնասի նվազեցումը պարզապես տեսություն չէ, այլ հետազոտությունների և քիմիական վերլուծությունների վրա հիմնված փաստ, որոնք կատարվել են օգտագործելով խիստ զգայուն և բարձր ճշգրտությամբ վերլուծական մեթոդների միջոցով»:
Աղբյուրը՝ eurpapress.es