ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ գործընկերությունն այնքան լայն է համարում, որ չի տեսնում այն կտրուկ ընդլայնելու հնարավորություն:
Այս մասին Լավրովը նշեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ինչ վերաբերում է մեր գործընկերության կտրուկ ընդլայնմանը, այն այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ: Մենք կծրագրենք և կիրականացնենք մի շարք հնչեղ միջոցառումներ՝ նվիրված մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյաններին»,- ասաց Լավրովը:
3STOPPED
Անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության թվերին, Լավրովը նշեց, որ այն 9.6%-ով նվազել է, սակայն վստահեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո կավելանա, ընդ որում' բարձր տեմպերով:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ևս նշեց, որ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև առևտրաշրջանառության անկումը նվազեցնելու ուղղությամբ: