Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Գազայի հատվածում հարվածների զոհերից մի քանիսը թունավոր գազերով խեղդվելու նշաններ են ցույց տվել, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Նախարարությունից հայտնում են, որ զոհերի մարմինները տեղափոխվել են ալ-Շիֆա բժշկական կենտրոն: «Հետազոտությունից հետո պարզվել է, որ մահվան անմիջական պատճառը խեղդամահությունն է։ Կան նաև հստակ նշաններ, որոնք ցույց են տալիս թունավոր գազերի ներշնչման պատճառով խեղդվելու հավանականությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: Գազայում Իսրայելի ու Պաղեստինի միջև բախումները վերսկսվել են երկուշաբթի օրը: Հայտնի է Իսրայելի տարածքում ավելի քան 1000 հրթիռային հարձակման մասին: Իր հերթին, Գազայի հատվածում առնվազն 600 հարված է հասցվել ռազմական թիրախներին: Սրացման սկզբից ի վեր իսրայելական վեց խաղաղ բնակիչ և մեկ զինծառայող է զոհվել: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդում է 83 մահվան դեպքի մասին: