Կխնդրեմ հետևեք ՊՆ տարածած հաղորդագրություններին և պաշտոնական լրահոսին։ Իմ դիտարկմամբ օրական պարտադիր կերպով ՊՆ-ը ներկայացնում է և կխնդրեմ բավարարվել դրանով: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարարը:
«Ես որևէ բան այլևս չեմ ասելու, ՊՆ-ն ունի լրատվական ծառայություն, որն էլ տարածում է հաղորդագրություն։ Ինչ կկարդաք ՊՆ հաղորդագրություններում՝ այդպես է, բնականաբար տալիս է պաշտոնական տեղեկատվություն»,-ասաց ՊՆ փոխնախարարը: