Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հայկական կողմը կրակել է Նախիջևանի դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ադրբեջանցի զինվորական է վիրավորվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Կտրականապես հերքում ենք, ամբողջովին սուտ է»,- ասացին ՊՆ-ից։